Կարմեն Լաֆորետ
Կարմեն Լաֆորետ իսպ.՝ Carmen Laforet Díaz | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Carmen Laforet Díaz[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1921[2][3][4][…] |
Ծննդավայր | Esquerra de l'Eixample, Էշամպլե, Բարսելոնա, Իսպանիա[1] |
Վախճանվել է | փետրվարի 28, 2004[2][3][4][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Մախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[5] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց[6] |
Գրական անուն | Carmen Laforet |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Մանուել Սերեսալես Գոնսալես |
Զավակներ | Ագուստին Սերեսալես Լաֆորետ |
Carmen Laforet Վիքիպահեստում |
Կարմեն Լաֆորետ Դիաս (իսպ.՝ Carmen Laforet Díaz, սեպտեմբերի 6, 1921[2][3][4][…], Esquerra de l'Eixample, Էշամպլե, Բարսելոնա, Իսպանիա[1] - փետրվարի 28, 2004[2][3][4][…], Մախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի կին գրող, ում ստեղծագործական գործունեության ժամանակաշրջանը հիմնականում համընկել է ֆրանկոյական վարչակարգի ժամանակներին։ Համարվում է 20-րդ դարի իսպանական գրականության դասական, եվրոպացի կարևորագույն գրողներից մեկը, ով հարստացրել է էքզիստենցիալիզմի դպրոցի և իսպանական tremendismo ոճի գրականությունը։ Եղել է նաև առաջին դետեկտիվ վեպի հեղինակը իսպանական գրականության պատմության մեջ։ Կարմեն Լաֆորետի ամենահայտնի երկը «Ոչինչը» (Nada) վեպն է, որի համար 1944 թվականին արժանացել է Նադալի անվան մրցանակի (Premio Nadal)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմենը ծնվել է Բարսելոնայում։ Երկու տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանարյան կղզիներ, որտեղ անց է կացրել իր մանկությունը[8]։ Տասներկու տարեկանում կորցրել է մորը։ Հոր երկրորդ կինը՝ իր խորթ մայրը, խոր հակակրանք է միայն առաջացրել․ դա հետագայում արտացոլվել է Լաֆորետի մի շարք երկերում։ 1939 թվականին Կարմենը եկել է Բարսելոնա, ընդունվել համալսարան, որտեղ փիլիսոփայություն է ուսումնասիրել։ 1942 թվականին տեղափոխվել է Մադրիդ և Կամպլուտենսե համալսարանում սկսել է իրավունք ուսումնասիրել, բայց երկրորդ կուրսից դուրս է եկել բուհից՝ ամբողջովին գրական աշխատանքի նվիրվելու նպատակով, և 1944 թվականի հուվար-սեպտեմբեր ամիսներին գրել է իր առաջին վեպը՝ Nada-ն, որի համար Editorial Destino-ն նրան շնորհել է Էուխենիո Նադալի անվան մրցանակ[9][10], իսկ Իսպանիայի թագավորական ակադեմիան՝ Ֆաստենրատի անվան մրցանակ (Premio Fastenrath, 1948)։
Կարմենը 1946 թվականին ամուսնացել է ժուռնալիստ և գրաքննադատ Մանուել Սերեզալեսի հետ, ումից ունեցել է հինգ երեխա։ Նրանց խնամքի ու դաստիարակության կապակցությամբ ընդմիջել է իր գրական գործունեությունը և միայն մի քանի տարի անց հրատարակել իր հաջորդ երկը՝ La isla y los demonios վեպը։ 1951 թվականին կաթոլիկություն է ընդունել։ Կրոնի, հավատքի, դավանանքի հետ առնչվող հոգեբանական քննությունն արտացոլված է նրա «La mujer nueva» («Նոր կինը») վեպում, որի համար 1955 թվականին արժանացել է Premio Menorca de Novela, 1956 թվականին՝ Premio Nacional de Literatura (ներկայումս՝ Սերվանտեսի անվան) մրցանակի։ Լաֆորետը մտադրվել էր գրել Tres pasos fuera del tiempo խորագրով եռագրություն, սակայն իր կենդանության օրոք հասցրել է հրատարակել միայն դրա առաջին մասը՝ «Արևի հարված» վեպը (La insolación)[11]։
1956 թվականին գրողն այցելել է Միացյալ Նահանգներ, հեղինակել ուղեգրական բնույթի երկեր, ծանոթացել վտարանդի գրող Ռամոն Սենդերի հետ[12], հետագայում բազմաթիվ նամակներ գրել ու ստացել նրանից[13]։ Կյանքի վերջին տարիներին (հատկապես՝ 1970 թվականին տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո) հոգեբանական ծանր դրության մեջ է հայտնվել, հեռացել հասարակական, հանրային կյանքից։ Շուրջ 20 տարի տառապելով Ալցհայմերի հիվանդությունից[14]՝ 82 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն Մադրիդ ինքնավար համայնքի Մախադաոնդա քաղաքում։
Կարմեն Լաֆորետն իր ստեղծագործությամբ ճանապարհ է հարթել բազմաթիվ իսպանացի կին գրողների համար[15]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nada[16] (1944), novel.
- La isla y los demonios (1952), novel.
- El piano (1952), novel.
- La muerta (1952), short stories.
- Un noviazgo (1953), short novel.
- El viaje divertido (1954), short novel.
- La niña (1954, short novel.
- Los emplazados (1954), short novel.
- La llamada (1954), story.
- La mujer nueva (1955), novel.
- Un matrimonio (1956), novel.
- Gran Canaria (1961), essay.
- La insolación (1963), novel.
- Paralelo 35 (1967), travel book.
- La niña y otros relatos (1970), stories.
- Artículos literarios (1977), a collection of articles.
- Mi primer viaje a USA (1981) essay.
- Rosamunda, story included in Cuentos de este siglo, Encinar, Ángeles (ed.), Barcelona, 1995.
- Al colegio, story included in Madres e hijas, Freixas, Laura (ed.), Barcelona, 1996.
- Al volver la esquina (2004), posthumous novel. Continues the story of La insolación.
- Carta a Don Juan (2007), a compilation of all her short stories.
- Romeo y Julieta II (2008), a compilation of her love stories.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://nuestrotiempo.unav.edu/es/grandes-temas/la-chica-de-la-calle-aribau
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Premio Nadal de Novela
- ↑ Michael Eaude, "Obituary: Carmen Laforet", The Guardian (London), 5 March 2004. Online article retrieved 2012-0426.
- ↑ «Carmen Laforet | Spanish author». Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Nagroda przyznawana młodym talentom literackim, w Hiszpanii porównywalna znaczeniem z francuską Nagrodą Goncourtów.
- ↑ Część druga (Al volver la esquina) przesłana do cenzury w 1964, wycofana została przez autorkę i wydana dopiero pośmiertnie przez jej dzieci (2004); część trzecia (Jaque mate) nigdy nie została napisana.
- ↑ Ramón José Sender (1902-1982) – jeden z czołowych hiszpańskich pisarzy emigracyjnych o tendencji lewicowej, autor dziewięcioksiągu Crónica del alba (1942-66). Por. Beata Baczyńska, dz. cyt. poniżej, s. 468.
- ↑ 76 listów opublikowanych zostało dopiero przez córkę – Cristinę Cerezales pt. Puedo contrar contigo (2003).
- ↑ Schyłkowy okres życia przedstawiła Cristina Cerezales w wydanym pośmiertnie tomie Música blanca (2009).
- ↑ B. Baczyńska, dz. cyt. poniżej, s. 475.
- ↑ Eberstadt, Fernanda (2007 թ․ ապրիլի 13). «Carmen LaForet's 'Nada': A young woman's take on a sordid world». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 'Carmen LaForet's "Nada": A young woman's take on a sordid world', book review in New York Times, 2007.
- 'Carmen LaForet' Encyclopædia Britannica entry
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Լաֆորետ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 2004 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կատալոնացի գրողներ
- Իսպանալեզու գրողներ
- Կին վիպասաններ
- Իսպանացի կին գրողներ